top of page

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԴՊՐՈՑՈՒՄ

 

   Երբ առաջին օրերին մենք եկանք Երևանի Սոս Հովսեփյանի անվան հ.115 ավագ դպրոց, ինձ շատ դուր եկավ ուսուցիչների ջերմ ընդունելությունը, նրանց ջերմ վերաբերմունքը աշակերտների նկատմամբ: Դպրոցի ուսուցիչները շատ հարգալից են բոլոր աշակերտների նկատմամբ : Հ.115 ավագ դպրոցում ուսուցիչները հետաքրքրվում են` ինչ դժգոհություններ և արաջարկություններ  ունեն աշակերտները, ու փորձում են բարելավել պայմանները, որպեսզի աշակերտների համար ստեղծեն բարենպաստ պայմաններ` հօգուտ աշակերտի: 

   Ցանկանում եմ նշել նաև, որ մեզ վրա լավ տպավորություն է թողել դպրոցի առաջին հարկի միջանցքը, ինչպես նաև դասամիջոցներին հնչող երաժշտությունը, որը ավելի լավ մթնոլորտ է ստեղծում դպրոցում: Ինձ դուր է գալիս հատկապես դասական հանգիստ երաժշտությունը: Դրոցում արդեն հասցրել ենք ծանոթանալ  մեկս մյուսի հետ: Դա շատ լավ է, և դա հնարավոր է եղել շնորհիվ  այն հանգամանքի, որ դպրոցը առանձին ավագ դպրոց է, ու ընդհանուր  աշակերտների թիվը մեծ չէ: Այսպես շատ ավելի լավ է, քան այն դպրոցում, որտեղ աշակերտների թիվը մեծ է: 

   Աշակերտներին դուր են  եկել նաև միջանցքներում տեղադրված աթոռները, որոնց վրա անհրաժեշտության դեպքում աշակերտները կարող են նստել դասամիջոցի ընթացքում: Իմ ընկերներից շատերը ոգևորված են նաև դպրոցի դահլիճով, ափսոս միայն, որ դպրոցի սպորտհրապարակը այդքան էլ բարեկարգ վիճակում չէ: Եվ մեզ վրա շատ դրական, գրական ազդեցություն է ունեցել նաև դպրոցում աշակերտների համար առանձին սենյակ-դասասենյակը, որը կոչվում է «Չարենցի սենյակ»: 

                                                                                        Նոր Աշակերտ

                                                                                        20.09.2023

​ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մրցույթ՝ ՀՀ Երևան մարզի «Երևանի Սոս Հովսեփյանի անվան      հ.115 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հաոց լեզվի և գրականութան  (6 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

- դիմում (ձև 1),

- 1 լուսանկար 3x4 չափի,

- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (ձև 5),

- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

 

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2023 թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Սոս Հովսեփյանի անվան հ.115 ավագ դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Շիրակի 74:

 Տեղեկությունների համար զանգահարել (010) 42-33-22 հեռախոսահամարով:

                      ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման հավելված 3-ի և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանի պահանջների՝ <<Երևանի Սոս Հովսեփյանի անվան հ․115 ավագ դպրոց  >>ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դպրոցի տարածքում սովորողների սննդի կազմակերպման (բուֆետային ծառայություն) նպատակով ոչ բնակելի տարածքի վարձակալության տրամադրման համար ։
Վարձակալության է տրամադրվում ք․Երևան, Շիրակի 74 հասցեում գտնվող «Երևանի Սոս Հովսեփյանի անվան հ․115 ավագ դպրոց » ՊՈԱԿ -ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 31,5 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը ՝ շաբաթական հինգ օր՝ երկուշաբթիից - ուրբաթ՝ ժամը 8։30 - 13։30 սննդի կազմակերպման նպատակով (բուֆետ), 32500 ՀՀ դրամ ամսական վարձավճարով, երկու տարի ժամկետով՝ բացառությամբ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների։ Վարձակալության համար հայտերը կարող եք ներկայացնել 2026 թվականի հուլիսի 16 -ից մինչև 2026 թվականի օգոստոսի 26-ը ներառյալ :
Մրցույթի հաղթողը պարտավորվում է սննդի կազմակերպման ընթացքում խստորեն պահպանել սահմանված առողջապահական և հիգիենիկ նորմերը.
Արգելված սննդամթերքի տեսականի (վաճառքն արգելվում է). Գազավորված և շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքներ, չիպսեր, չորահացեր (սուխարիկներ), կրեմային հրուշակեղեն, տապակած սնունդ (պիրոժկի, չեբուրեկի), արագ սննդի տեսակներ (հոթ-դոգ, համբուրգեր), մայոնեզով աղցաններ, սուրճ և էներգետիկ ըմպելիքներ:
Թույլատրելի սննդամթերքի տեսականի. Թարմ մրգեր և բանջարեղեն, բնական հյութեր, կաթնամթերք (յոգուրտ, թան, կաթնաշոռ), առանց կրեմի թխվածքաբլիթներ, չրեր, ընդեղեն և գործարանային փաթեթավորմամբ սենդվիչներ (առանց արգելված սննդատեսակների ներառման):
Անձնակազմի պահանջներ. Սպասարկող անձնակազմը պետք է ունենա սահմանված կարգով լրացված վավեր բժշկական գրքույկներ և անցած լինի պարտադիր բժշկական զննություն:
Շահող կազմակերպությունը պարտավորվում է վարձակալած տարածքը ապահովել գույքով, տեխնիկայով  (սառնարան, ցուցադրափեղկ)։ 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտարարությունը հրապարակելուց հետո 30-օրյա ժամկետում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
1․ Անձնագիր
2․ Կազմակերպության վկայագիրը
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 010-42-33-22 հեռախոսահամարով կամ դիմել քաղաք Երևան, Շիրակի  74 ։:

© 2014 «ARMENSHOW»

  • Белая иконка facebook
  • Иконка Twitter с прозрачным фоном
  • белая иконка googleplus
  • белая иконка youtube
bottom of page